Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի հունիսին աճել է 5.9%–ով

01.08.2013 17:12
 Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի հունիսին աճել է 5.9%–ով

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի հունիսին, մայիսի համեմատ, ավելացել են 5.9 տոկոսով՝ ամսվա վերջին  կազմելով 22.6  մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1.35 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 98,2 տոկոսը կամ շուրջ 22.2 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 71  մլրդ դրամ՝ ավելանալով 13.3 տոկոսով, դրանցից  61.6 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա հունիսին մայիսի համեմատ կազմել է  1 575,36 միլիարդ դրամ՝ մայիսի համեմատ նվազելով 0.8 տոկոսով։

2013 թվականի հունիսի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 669 մլրդ դրամ։ ($1 – 409,75 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև