ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել

15.08.2013 13:50
ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ճապոնական իենի արժևորման ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 15–ի առուվաճառքները սկսել են նվազումով, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 1.46 տոկոսով` մինչև 13845.64 կետ: Ավստրալիական S&P/ASX 200-ն նվազել է 0.17 տոկոսով և կազմել 5148.70 կետ:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև