ԴՊՀ նիստի արձանագրությունները հրապարակելուց հետո ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

22.08.2013 10:19
ԴՊՀ նիստի արձանագրությունները հրապարակելուց հետո ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԴՊՀ նիստի արձանագրությունները հրապարակելուց հետո ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 12–ի առուվաճառքները բացել են նվազումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,82 տոկոսով՝ մինչև 13314,05 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,94 տոկոսով՝ հասնելով 1849,85 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ն նույնպես նվազել է 1,24 տոկոսով` հասնելով  5036,90 կետի:

Բաց շուկայի կոմիտեի` հուլիսի 30-31-ը կայացած նիստի մասնակիցները միասնական կարծիք չհայտնեցին քանակական մեղմացման ծրագիրը սկսելու ժամկետի վերաբերյալ։

«Որոշ ղեկավարներ կարծում են, որ նման քայլի պետք է գնալ մոտ ապագայում, իսկ մասնակիցներից ոմանք էլ ավելի զգուշավոր մոտեցում ունեն։ 2014 թվականի կեսին ծրագիրը սկսելու վերաբերյալ ընթացիկ կանխատեսմանը առաջվա պես կողմ է կոմիտեի անդամների զգալի մեծամասնությունը»,– ասվում է նյութերում։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև