21 բանկի առկայությունը Հայաստանի համար շատ է. ՀՀ ԿԲ նախագահ

09.09.2013 14:56
21 բանկի առկայությունը Հայաստանի համար շատ է. ՀՀ ԿԲ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն այսօր բանկերի ավելցուկ ունի, կարծում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Այսօր հայկական բանկային համակարգում գործում է 21 բանկ։

«Կարծում եմ, որ 21 բանկը Հայաստանի համար շատ է», – ասել է ՀՀ ԿԲ նախագահը լրագրողներին Ստեփանակերտում «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասնաճյուղի վերաբացումից հետո։

Միաժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԼՂՀ–ում ութ բանկի առկայությունը բավարա՞ր է, թե՞ ոչ` Ջավադյանը նշել է, որ բանկերի նման քանակությունն արդեն բավականին լուրջ մրցակցություն է նշանակում։
ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2013 թ.–ի հուլիսի վերջի դրությամբ կազմել են 2 612,1 մլրդ դրամ, համախառն պարտավորությունները` 2191,8 մլրդ դրամ, իսկ հիմնական կապիտալը` 420,2 մլրդ դրամ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում բանկերի վարկային ներդրումները կազմել են 1 715,7 մլրդ դրամ։

Հուլիսի 31–ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։ Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի թիվը տվյալ ժամանակաշրջանում կազմել է 479։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև