Լոնդոնում ոսկու գինը մեկ ամսվա ընթացքում հասել է նվազագույն արժեքի` 1310 ունցիա` մեկ դոլարի դիմաց

13.09.2013 14:33
Լոնդոնում ոսկու գինը մեկ ամսվա ընթացքում հասել է նվազագույն արժեքի` 1310 ունցիա` մեկ դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը սեպտեմբերի 5–ից մնում է 1400 դոլար/ունցիայից ցածր մակարդակում, իսկ  այսօրհասել է նվազագույն կետի` 1310 ունցիա` մեկ դոլարի դիմաց։

Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 2,4 տոկոսով և պաշտոնապես կազմել 1308,25 դոլար/ունցիա։ Սա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 9–ից ի վեր։

Ոսկին Լոնդոնում այսօր էժանացել է ևս 32,00 դոլարով` տատանվելով արագ շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1304,6-1330,8 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1308,6 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 12 սեպտեմբերի – 1340,25 (AM Fix), 1328,00 (PM Fix);
- 11 սեպտեմբերի – 1365,25 (AM Fix), 1363,75 (PM Fix);
- 10 սեպտեմբերի – 1373,00 (AM Fix), 1358,25 (PM Fix);
- 9 սեպտեմբերի – 1386,00 (AM Fix), 1390,00 (PM Fix);
- 6 սեպտեմբերի – 1368,25 (AM Fix), 1387,00 (PM Fix). -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև