Գործազրկության դեմ պայքարը ԵՄ-ի 2014թ.-ի բյուջեում առաջնահերթություն է դարձել

12.11.2013 15:16
Գործազրկության դեմ պայքարը ԵՄ-ի 2014թ.-ի բյուջեում առաջնահերթություն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդը և Եվրահանձնաժողովը համաձայնեցրել են Եվրամիության 2014թ.-ի բյուջեն` 135,5 մլրդ եվրո ծավալով: 2014 օրացուցային տարվա համար նախատեսված բյուջետային ծախսերը 9,4 տոկոսից ցածր են 2013թ.-ի ծախսերի ցուցանիշից, գրում է  РБК-ն`հղում անելով Եվրախորհրդի հաղորդագրությանը:

ԵՄ անդամ երկրների ներդրումների միջոցով ձևավորվող բյուջեի եկամուտային մասը 2014թ.-ին կկազմի 142,64 մլրդ եվրո:

Ֆինանսավորման առաջնահերթ ոլորտները դարձել են զարգացումը, գործազրկությունը, նորարարությունները և մարդասիրական օգնությունը: Լրացուցիչ ֆինանսավորումը համաձայնեցվել է դաշինքի 28 երկրներում երիտասարդների շրջանում առկա գործազրկության դեմ պայքարելու համար. աշխատատեղերի ստեղծման և երիտասարդների ուսման նպատակով շուրջ 3,9 մլրդ եվրո կհատկացվի:

Հաշվի առնելով, որ գործազուրկների թիվը հասնում է 19 միլիոնի, քննադատները թերհավատորեն են վերաբերվում այդ նախաձեռնության հեռանկարին, քանի որ մեկ գործազուրկին բաժին է հասնում մոտ 200 եվրո:

Ծախսերի մեծ մասը կուղղվի եվրոպացի գյուղացիների և ներդրումային նախագծերի սուբսիդավորմանը, ներառյալ` ճանապարհների շինարարությունը:

Բյուջեի համաձայնեցման հասան 16 ժամ տևած քննարկումներից հետո: Նախքան գործողության մեջ մտնելը բյուջեի նախագիծը պետք է հաստատվի նաև Եվրախորհրդարանի կողմից:

ԵՄ բյուջեն հավասար է եվրոպական դաշինքի տարեկան ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոսին: ԵՄ-ի ընդհանուր կառավարական ծախսերն էական են` 2012թ.-ին դրանք կազմում էին եվրոպական դաշինքի ՀՆԱ-ի 50 տոկոսը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև