ԵԶԲ-ն և ԵՏՀ-ն միասին կվերլուծեն Մաքսային միության երկրների տնտեսությունը

12.11.2013 15:24
ԵԶԲ-ն և ԵՏՀ-ն միասին կվերլուծեն Մաքսային միության երկրների տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որն առաջին հերթին  ինտեգրացիոն գործընթացների փորձագիտական աջակցություն է նախատեսում:

«Ստորագրված հուշագրի նպատակն է արձանագրել մեր փոխգործակցությունը որոշ ուղղություններով` հարցերի լայն շրջանակի վերաբերյալ համատեղ վերլուծական հետազոտություններ անցկացնելու համար, ներառյալ Միասնական տնտեսական տարածության անդամ պետությունների տնտեսությունների զարգացման հետազոտություններն ու կանխատեսումը»,- ստորագրումից հետո ասել է ԶԵԱԲ-ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

ԵՏՀ-ի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ասել է, որ ինտեգրացիոն գործընթացների վերլուծական աջակցությունը չափազանց կարևոր է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության համար:

«Ինտեգրման գործընթացների զարգացման հարցում մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ դա ուղեկցվի խոշոր, առաջին հերթին ենթակառուցվածքային նախագծերի իրականացմամբ: Մեր խնդիրների մեջ է մտնում երեք երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) մակրոտնտեսական քաղաքականության կանխատեսումը և համակարգումը, և այդ կապակցությամբ մեր երկրների տնտեսության գործունեության տարբեր շեշտադրումների որակյալ վերլուծական գնահատականը չափազանց կարևոր է»,- ասել է Խրիստենկոն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև