Հայաստանի տնտեսությունում ԵԶԲ–ի կողմից իրականացված ներդրումներն այսօր մոտ 200 մլն դոլար են կազմում

13.11.2013 15:30
Հայաստանի տնտեսությունում ԵԶԲ–ի կողմից իրականացված ներդրումներն այսօր մոտ 200 մլն դոլար են կազմում

ՄՈՍԿՎԱ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունում Եվրասիական զարգացման բանկի կողմից իրականացված ներդրումների ծավալն այսօր կազմում է շուրջ 200 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ԵԶԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը։

«Այժմ մեր պորտֆելում դիտարկման փուլում են շուրջ 0,5 մլրդ դոլար գումարի նախագծեր։ Դրանք մասնավորապես ճանապարհային շինարարության, գյուղատնտեսության, բիզնեսի ոլորտի ենթակառուցվածքային նախագծեր են»,– ասաց նա։

Ֆինոգենովը նշեց նաև, որ բանկը ոչ մի ծրագիր չունի որևէ ուղղությամբ ներդրումների հարցում իրեն սահմանափակելու վերաբերյալ։

«Ամեն ինչ կախված է այն նախագծերից, որոնք կներկայացվեն ֆինանսավորման համար, մեր հայ գործընկերների ակտիվությունից, ովքեր տնտեսապես հիմնավորված նախագծեր կներկայացնեն»,–նշեց նա։

Ըստ ԵԶԲ–ի վարչության նախագահի, ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ բանկի ներդրումների ծավալը գերազանցում է 5 մլրդ դոլարը, իսկ նախագծերի ընդհանուր քանակը հասնում է 93–ի։

«Միայն այս տարի ԵԶԲ–ի ներդրումային պորտֆելն աճել է 1 մլրդ դոլարով»,– տեղեկացրեց Ֆինոգենովը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև