Հայաստանում գնաճը 2014 թ.–ին կվերադառնա նպատակային միջանցք. ԿԲ

14.11.2013 16:38
Հայաստանում գնաճը 2014 թ.–ին կվերադառնա նպատակային միջանցք. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2014 թ.–ին կվերադառնա 4% (±1,5%) նպատակային միջանցք, հինգշաբթի հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ներկայացնելով ԿԲ–ի`  հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի եզրակացությունը։

Ըստ նրա, 2014 թվականի բյուջեի կատարման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի ընդլայնում, ինչը պայմանավորված է, մի կողմից, համախառն առաջարկով, մյուս կողմից` շուկայի կողմից գնաճային ճնշումներով պետհատվածի աշխատավարձերի ավելացման արդյունքում։

«Այս պայմաններում համապատասխան դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն իրագործելու դեպքում հնարավոր կլինի կառավարել գնաճը 4% (±1,5%) նպատակային միջանցքի սահմաններում»,– ասաց նա։

ԿԲ ղեկավարը միաժամանակ նշեց, որ սպառման խթանումն աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման միջոցով կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը 2014 թվականին։

«Այնուամենայնիվ, այդ պայմաններում կարող է սահմանափակվել ԿԲ քաղաքականության ճկունությունը դրամավարկային պայմանների թուլացման ուղղությամբ»,– ավելացրեց նա։

Միաժամանակ, ինչպես ընդգծեց Ջավադյանը, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության հաջող համակարգումը կշարունակի նպաստել մակրոտնտեսական կայունության ապահովմանը։

«Բյուջեի համամասնությունների պահպանման արդյունքում հնարավոր կլինի միջնաժամկետ հեռանկարում ապահովել մակրոտնտեսական կայունությունն ու խթանել տնտեսական աճը»,– ասաց նա։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալով` 2013 թվականի հոկտեմբերին Հայաստանում 12–ամսյա գնաճը կազմել է 7.1 տոկոս։ 2014 թվականի պետբյուջեի նախագծում գնաճի ցուցանիշը 4% է (±1,5%)։  —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև