Հայաստանում գնաճը 2013 թվականին գրանցվել է 0.9% մակարդակում

29.11.2013 15:07
Հայաստանում գնաճը 2013 թվականին գրանցվել է 0.9% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գրանցվել է 0.9 տոկոս գնաճ, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաղորդման համաձայն` 2013 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գները (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) աճել են 1.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն ավելացել են 0.5 տոկոսով, իսկ ծառայությունների գները 0.1 տոկոսով նվազել են։

Սպառողական գների ցուցիչը 2013 թվականի նոյեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 106.6 տոկոս (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը), այդ թվում սպառողական ապրանքներինը` 105.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 103.9 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը` 110.1 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2013 թվականի գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև