Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հոկտեմբերի վերջին կազմել է մոտ 4,6 մլրդ դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 9,2 տոկոսով

29.11.2013 16:04
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հոկտեմբերի վերջին կազմել է մոտ 4,6 մլրդ դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 9,2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառան պետական պարտքը 2013 թ.–ի հոկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 4 564,1 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 9,2 տոկոսով կամ 466,3 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազել է 10,4 տոկոսով կամ 454,8 մլն դոլարով` հոկտեմբերի վերջին կազմելով 3 886,9 մլն դոլար։
Արտաքին պարտքի մոտ 3 327,9 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարության պարտքին, որը կրճատվել է 12,1 տոկոսով կամ 459 մլն դոլարով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 559 մլն դոլարը բաժին է ընկնում է ՀՀ ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշն ավելացել է ամսվա ընթացքում 0,7 տոկոսով։

Ներքին պարտքը հոկտեմբերի վերջին կազմել է 677,2 մլն դոլար` սեպտեմբերի համեմատ նվազելով 1,6 տոկոսով կամ 11,4 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 664 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերին, 10 մլն դոլարը` ռեզիդենտների առևտրային վարկերին և 2,52 մլն դոլարը` ներքին երաշխիքներին։ ($1 – 403,92 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև