Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մարտի վերջին գերազանցել է 4,56 մլրդ դոլարը` ամսվա ընթացքում նվազելով 0,86%–ով

07.05.2014 17:38
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մարտի վերջին գերազանցել է 4,56 մլրդ դոլարը` ամսվա ընթացքում նվազելով 0,86%–ով

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառն պետական պարտքը 2014 թ.–ի մարտի վերջի դրությամբ կազմել է 4 560,6 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 0,86 տոկոսով կամ 53,1 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ երկրի համախառն պետպարտքը, տարեսկզբի համեմատ, նվազել է 0,6 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազել է 1,2 տոկոսով կամ 47 մլն դոլարով` մարտի վերջին կազմելով 3 867,5 մլն դոլար։

Միաժամանակ, արտաքին պարտքի 3 375,2 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, այն մեկ ամսվա ընթացքում կրճատվել է 0,86 տոկոսով կամ 29,5 մլն դոլարով։

Հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 492,2 մլն դոլարը բաժին է ընկնում է ՀՀ ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշը նվազել է ամսվա ընթացքում 3,4 տոկոսով։

Ներքին պարտքը մարտի վերջին կազմել է 693,1 մլն դոլար` կրճատվելով 0,86 տոկոսով կամ 6 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 658,7 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պարտատոմսերին, 23,9 մլն դոլար են կազմում օտարերկրյա արժույթով պետական պարտատոմսերը, վարկերն ու փոխառությոսւնները` 8 մլն, իսկ 2.35 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին երաշխիքներին։ ($1–ը` 413,29 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև