Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for July, 2014

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 18,84 մլն դոլար

    Tuesday, July 29th, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014թ.–ի հուլիսի 21-25–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 18,84 մլն դոլար` հուլիսի 14-18–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 21,2 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 84,9 մլն դոլար են գնել

    Tuesday, July 29th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 21-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 84,9 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 406,06 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Վարկատուները կարծում են, որ Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը

    Friday, July 25th, 2014

    Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը: Այսօր նման կարծիք են հայտնել միջազգային վարկատուների «եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և ԱՄՀ) փորձագետները, ովքեր ավարտել են հանրապետությանը 10 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու պայմանների պահպանման թվով հինգերորդ եռամսյակային գնահատականը:

    Ռուսաստանի բանկն անսպասելիորեն բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, որպեսզի դանդաղեցնի գնաճը

    Friday, July 25th, 2014

    Ռուսաստանի բանկի Տնօրենների խորհուրդը այսօրվա նիստում որոշել է առանցքային տոկոսադրույքը (շաբաթական ՌԵՊՈ-ի տոկոսադրույք, բանկերին լիկվիդայնության տրամադրման գլխավոր խողովակ) 7,5 տոկոսից բարձրացնել 8 տոկոս: Այս մասին ասվում է կարգավորիչի հայտարարության մեջ, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:

    Հայաստանում 2014 թ.–ի հունիսին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 4,8%` հասնելով 1,88 տրիլիոն դրամի

    Friday, July 25th, 2014

    Հայաստանում 2014 թ.–ի հունիսի վերջին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է մոտ 1 884,2 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 4,8 տոկոսով, ասվում է ԿԲ կայքում։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց 406,56 դրամ կազմել

    Thursday, July 24th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հուլիսի 24–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 23–ի ցուցանիշի համեմատ, էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել 406,56 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։–

    Հայաստանում հուլիսի 24-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0.03 տոկոսով և 1 դոլարի դիմաց 406,5 դրամ կազմել

    Thursday, July 24th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 24-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0.03 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 406.5 դրամ:

    Հաքերները կոտրել են ԵԿԲ–ի կայքը

    Thursday, July 24th, 2014

    Հաքերները կոտրել են Եվրոպայի կենտրոնական բանկի կայքը և առևանգել կազմակերպության հետ համագործակցող մարդկանց էլեկտրոնային հասցեները և այլ տվյալներ, հաղորդում է Փրայմը` հղում անելով Reuters–ին։

    S&P-ին կարող են հիփոթեքային վարկանիշների հետ կապված խարդախության մեղադրանք առաջադրել

    Thursday, July 24th, 2014

    Չի բացառվում, որ Standard & Poor’s միջազգային գործակալությանը հիփոթեքային վարկանիշների հետ կապված խարդախությունների մեղադրանք առաջադրվի: Ինչպես հաղորդում է Газета.ру-ն, այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

    Երկրորդ եռամսյակի դրական ֆինանսական հաշվետվության ֆոնին Facebook-ի բաժնետոմսերի գինն աճել է՝ հասնելով ռեկորդային 75,3 դոլարի

    Thursday, July 24th, 2014

    2014թ.-ի երկրորդ եռամսյակի դրական ֆինանսական հաշվետվության ֆոնին Facebook ամերիկյան սոցցանցի բաժնետոմսերի գինը չորեքշաբթի ավելացել է ավելի քան 5 տոկոսով: Նյու Յորքում բորսայական առուվաճառքի ավարտից հետո արժեթղթի գինը կազմել է 75,30 դոլար, ինչը ռեկորդային է ընկերության համար, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը: