Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 78,6 մլն դոլար են ձեռք բերել

02.09.2013 11:42
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 78,6 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում օգոստոսի 26–30–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 78,6 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,60 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,8 մլն եվրո և ավելի քան 787,1 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 540,19 և մեկ ռուբլու դիմաց 12,16 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 93,4 մլն դոլար, մոտ 11,1 մլն եվրո և մոտ 103,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, 406,61 դրամ, 542,76 դրամ և 12,31 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի օգոստոսի 19–25–ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 36,8 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 34,1 մլն դրամ ($1 –ը` 406,24 դրամ )։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև