Լոնդոնում ոսկու գինն այսօր շաբաթվա նվազագույն ցուցանիշին է հասել

02.09.2013 19:50
Լոնդոնում ոսկու գինն այսօր շաբաթվա նվազագույն ցուցանիշին է հասել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր նվազել է և հասել շաբաթվա նվազագույն արժեքին` հաստատվելով 1392 դոլար/ունցիայից ցածր մակարդակում։ Սա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 23–ից ի վեր, հաղորդում է rbc.r–ն։

Ոսկին Լոնդոնում այսօր էժանացել է ևս 1.5 դոլարով` փոփոխվելով ըստ ժամկետային շուկայի ընթացիկ գների ցուցանիշների։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում տատանվել է 1373,6-1398,5 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1391,6 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 30 օգոստոսի – 1392,75 (AM Fix), 1394,75 (PM Fix);
- 29 օգոստոսի – 1406,25 (AM Fix), 1407,75 (PM Fix);
- 28 օգոստոսի – 1425,50 (AM Fix), 1419,50 (PM Fix);
- 27 օգոստոսի – 1411,00 (AM Fix), 1419,25 (PM Fix);
- 23 օգոստոսի – 1374,50 (AM Fix), 1377,50 (PM Fix).

Վերջին երեք հաշվետու օրերին (օգոստոսի 29, 30 և սեպտեմբերի 2)  AM Fixing–ի գինը նվազել է 34.25 դոլ/ունցիայով (-2,4%)։Ոսկու գնումների նկատմամբ հետաքրքրությունը թուլացել է, երբ օգոստոսի 28–ին լոնդոնյան շուկայում AM Fixing–ը հասել է երեքուկես ամիսների առավելագույն արժեքին` մեկ ունցիայի դիմաց 1425,50 դոլարի։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև