Լոնդոնում ոսկու գինը փոքր–ինչ աճել է և վերականգնել մեկ դոլարի դիմաց ավելի քան 1320 ունցիա արժեքը

25.09.2013 16:36
Լոնդոնում ոսկու գինը փոքր–ինչ աճել է և վերականգնել մեկ դոլարի դիմաց ավելի քան 1320 ունցիա արժեքը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը սեպտեմբերի 25–ին փոքր–ինչ աճել է և գրանցվել 1320 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է  0,3 տոկոսով և պաշտոնապես կազմել 1320,25 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

Ոսկին այսօր Լոնդոնում թանկացել է  3,75 դոլարով այն բանից հետո, երբ AM Fixing–ի գինը չորս առևտրային օրվա ընթացքում հասել է նվազագույն նիշի` մինչև 1316,50 դոլար/ունցիա։   Ոսկին Լոնդոնյան շուկայում այսօր վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1319,4-1329,9 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1320,3 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 24 սեպտեմբերի – 1316,50 (AM Fix), 1314,25 (PM Fix);
- 23 սեպտեմբերի– 1321,75 (AM Fix), 1323,00 (PM Fix);
- 20 սեպտեմբերի – 1355,25 (AM Fix), 1349,25 (PM Fix);
- 19 սեպտեմբերի – 1363,50 (AM Fix), 1365,50 (PM Fix);
- 18 սեպտեմբերի – 1299,75 (AM Fix), 1301,00 (PM Fix). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև