ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում յուրաքանչյուր տասն օրվա համար տուգանքը կազմում է 5.000 դրամ

14.01.2014 14:50
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում յուրաքանչյուր տասն օրվա համար տուգանքը կազմում է 5.000 դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում յուրաքանչյուր տասն օրվա համար տուգանքը կազմում է 5.000 դրամ, տեղեկացնում է  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

Հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:

«Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, խորհուրդ ենք տալիս ավտովարորդներին ՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես, նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից»,– նշում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև