Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2012
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for August, 2012

    Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում հուլիսին կրճատվել է մինչև 0,1 տ.կ.-ով

    Tuesday, August 28th, 2012

    Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2012թ.-ի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 0,1 տ.կ.-ով՝ հասնելով մինչև 12,5 տոկոսի, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:

    Ֆոնդային բորսաներ. ռուսական շուկան կշարունակի նվազում գրանցել

    Tuesday, August 28th, 2012

    Ռուսական շուկայում երեքշաբթի` օգոստոսի 28–ին, առուվաճառքի բացման արտաքին ֆոնը զուսպ բացասական է։ ԱՄՆ–ում երկուշաբթի առուվաճառքն ավարտվել է տարբեր ուղղություններով, երեքշաբթի սկսվել է ամերիկյան ինդեքսների ֆյուչերսների նվազումը։ Նավթը նույնպես նվազում է։ Այդ ֆոնին ռուսական շուկան շարունակում է անկումը, հաղորդում է rbc.ru–ն։

    ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել`ԱՄՆ–ից սպասվող լուրերի ֆոնին

    Tuesday, August 28th, 2012

    Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ ԱՄՆ ՀՆԱ–ի տվյալների և տնտեսության աջակցության վերաբերյալ քայլերի մասին ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարություններին սպասելու ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

    Հուլիսին վարկերի տոկոսադրույքները կրճատվել են միջինը 0,2 տոկոսային կետով՝ հասնելով 9%-ի

    Monday, August 27th, 2012

    Հայաստանում վարկերի տոկոսադրույքն այս տարվա հուլիսին կազմել է 9 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,2 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

    Moody’s-ը բարձրացրել է Հարավային Կորեայի վարկանիշը՝ «А1»-ից հասցնելով «Аа3»-ի

    Monday, August 27th, 2012

    Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հարավային Կորեայի պետական պարտատոմսերի վարկանիշը՝ «А1»-ից հասցնելով «Аа3»-ի՝ կայուն կանխատեսմամբ, նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

    ԱՄՆ-ն հետաքննություն է սկսել UniCredit դուստր կառույցի դեմ

    Monday, August 27th, 2012

    ԱՄՆ իշխանությունները սկսել են ստուգել տեղեկություններն այն մասին, թե HVB բանկը՝ իտալական UniCredit դուստր կառույցը, Իրանի հետ գործարար կապեր ունի: Միջազգային մեկուսացման ռեժիմին դիմանալու համար Թեհրանին օգնող ձեռնարկությունները պատժամիջոցների են ենթարկվում ամերիկյան տարածքում:

    Ռուսական ֆոնդային բորսան սպասման մեջ է, ասում են վերլուծաբանները

    Monday, August 27th, 2012

    Ներդրումային ընկերությունների և բանկերի վերլուծաբանները հաջորդ շաբաթ ռուսական ֆինանսական շուկայում գնանշումների կայուն թրենդ չեն ակնկալում, որը, հավանաբար, կշարունակի տատանվել նախորդ շաբաթվա փակման պահին գրանցված ցուցանիշների սահմաններում, վկայում են «Փրայմ» գործակալության «ԻնվեստԳՈՒՐՈՒ» պորտալի կողմից անցկացված հարցման տվյալները:

    Ավստրիայի կանցլերն առաջարկում է երկարաձգել Հունաստանի՝ ԵՄ վարկերի վճարման ժամկետը

    Monday, August 27th, 2012

    Հունաստանը կարող է 2-3 լրացուցիչ տարի ստանալ ԵՄ վարկերի վճարման համար, հայտնել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը, հաղորդում է РБК-ն:

    ԱՄՆ դաշնային պահուստի հայտարարությունների ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

    Monday, August 27th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երկուշաբթի՝ օգոստոսի 27-ին, առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ տնտեսության խթանման հնարավոր միջոցների մասին Դաշնային պահուստի կողմից արված հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը

    Monday, August 27th, 2012

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։