Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2012
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for August, 2012

    ԵՄ-ի մասնագետները հոկտեմբերին կժամանեն Հայաստան ագրոհատվածի ապահովագրման հարցերի շուրջ խորհրդատվություն ցուցաբերելու համար

    Friday, August 24th, 2012

    Եվրամիության մասնագետները հոկտեմբերին Հայաստան կժամանեն` գյուղատնտեսության ոլորտում ապահովագրման ներմուծման հարցերի շուրջ խորհրդատվություն ցուցաբերելու համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

    ՀՀ միջազգային համախառն պահուստները 2–րդ եռամսյակում կրճատվել են 2.3%–ով` մինչև 719.2 մլն դոլար

    Friday, August 24th, 2012

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են 719.2 մլն դոլար` երկրորդ եռամսյակի սկզբի համեմատ կրճատվելով 40 մլն դոլարով կամ 2.3 տոկոսով, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

    Ոսկին զգալիորեն թանկացել է ԱՄՆ Դաշնային պահուստի լուրերի ֆոնին

    Friday, August 24th, 2012

    Ոսկու գինը զգալիորեն բարձրացել է հինգշաբթի օրվա առքուվաճառքի ավարտին` ներդրողները հետ են գնել չորեքշաբթի առքուվաճառքի փակումից հետո ԱՄՆ Դաշնային պահուստից` թանկարժեք մետաղում ներդրումների աճի վերաբերյալ ստացված լուրերի հիման վրա, վկայում են բորսաների տվյալները։

    Մերկելն ու Օլանդը կոչ են արել Հունաստանին կատարել բարեփոխումների վերաբերյալ պարտավորությունները

    Friday, August 24th, 2012

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ են անում Աթենքին` կատարել երկրի ներսում մեծածավալ բարեփոխումների վերաբերյալ իր պարտավորությունները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

    ԱԽՏ բորսաները բացվել են ամերիկյան շուկաներից ստացված բացասական տվյալների ֆոնին

    Friday, August 24th, 2012

    Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները ուրբաթ՝ օգոստոսի 24-ին, առքուվաճառքները սկսել են 0.3-1.25 տոկոսով ինդեքսների անկումով՝ ամերիկյան ինդեքսների նվազման ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները:

    ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները հունիսի 30-ի դրությամբ աճել են 6,2%-ով՝ կազմելով 1084,2 մլրդ դրամ

    Friday, August 24th, 2012

    Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 1084,2 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք 2012թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 63,6 մլրդ դրամով կամ 6,2%ով:

    Հուլիսին հայկական դրամը 0,5%-ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

    Thursday, August 23rd, 2012

    Հայաստանում արժույթի շուկայում ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,5% աճ` սպառողական շուկայում գների 1,5% անկման պայմաններում։ Այդ մասին վկայում են Վիճակագրական ծառայության տվյալները։

    ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 7,8%-ով՝ կազմելով 1 096,8 մլրդ դրամ

    Thursday, August 23rd, 2012

    ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2012թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում աճել են 79,4 մլրդ դրամով կամ 7,8 տոկոսով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 1 096,8 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Արտարժույթի փոխարժեքը դրական է ազդել հայկական բանկերի դրամական միջոցների վրա 2–րդ եռամսյակում

    Thursday, August 23rd, 2012

    Արտարժույթի փոխարժեքների ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա երկրորդ եռամսյակում դրական է եղել և կազմել է ավելի քան 3.6 մլրդ դրամ։

    ՀՀ բանկերը հունիսի 30–ին պետպարտատոմսերում 143.3 մլրդ դրամ են ներդրել

    Thursday, August 23rd, 2012

    Հայաստանի բանկերը 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 143.3 մլրդ դրամ, ինչը 4.8 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 143.3 մլրդ դրամ, ինչը 4.8 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։
    Պետական արժեթղթերում ավանդների տեսակարար կշիռը համախառն ակտիվներում հաշվետու ժամկետում կազմել է 6.5 տոկոս` տարեսկզբի 6.6 տոկոսի դիմաց։
    Բանկային հաշվետվություններին համապատասխան, բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը հունիսի 30–ի դրությամբ կազմել է շուրջ 147.8 մլրդ դրամ, դրանցից 97.00 տոկոսը բաժին է ընկել պետական արժեթղթերին։
    Միաժամանակ արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով առաջատար է HSBC Բանկ Հայաստանը` 26.8 մլրդ դրամով, որոնցից ավելի քան 26.1 մլրդ դրամը կամ 97.37 տոկոսը բաժին է ընկնում պետպարտատոմսերին։ Բանկի արժեթղթերի պորտֆելի 2.63 տոկոսը կամ 707.1 մլն դրամը կազմում են ոչ պետական արժեթղթերը։ 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, HSBC Բանկ Հայաստանի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը կազմել է 1 424 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 17.6 տոկոսը։
    Այնուհետև արժեթղթերի պորտֆելի ծավալով Հայբիզնեսբանկն է (18.3 մլրդ դրամ), որի պետական արժեթղթերում կատարած ներդրումները կազմում են 99.56 տոկոս, իսկ ոչ պետական արժեթղթերում` 0.44 տոկոս։ Բանկի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է շուրջ 460.5 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 5.6 տոկոսը։
    Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում է նաև Արմսվիսբանկը` 15.9 մլրդ դրամով, որոնցից 97.03 տոկոսը բաժին է ընկնում պետական արժեթղթերին, իսկ 2.97 տոկոսը` ոչ պետական։
    2012 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 450 մասնաճյուղերով։ ($1 – 410,52 դրամ է)։-0-