Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for March, 2013

    Կոնվերս Բանկը բացեց «Աշտարակ» մասնաճյուղը

    Tuesday, March 26th, 2013

    Մարտի 26-ին Աշտարակ քաղաքում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 34-րդ մասնաճյուղը:

    Bank of Cyprus–ի ղեկավարը լքում է պաշտոնը

    Tuesday, March 26th, 2013

    Կիպրոսի բանկային համակարգի փրկության ծրագրերի հրապարակումից հետո Bank of Cyprus–ի ղեկավար Անդրեաս Արտեմիսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, հաղորդում է РБК–ն` հղում անելով Բի–բի–սի–ին։

    Ոսկու գինը Լոնդոնում առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում նվազել է մինչև 1600 դոլար մեկ ունցիայի դիմաց

    Tuesday, March 26th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում ոսկու spot գինը դրա առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ մեկ շաբաթից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ ֆիքսվել է մեկ ունցիայի դիմաց 1600 դոլարի մակարդակում։ Լոնդոնում AM Fixing գինն այսօր նվազել է 0.3 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1597,25 դոլար մեկ ունցիայի դիմաց։ Դա 2013 թվականի մարտի 18–ից ամենացածր ցուցանիշն է։

    Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան 2012 թ.–ի IV եռամսյակում աճել է 20%–ով` մինչև 166,7 մլրդ դրամ

    Tuesday, March 26th, 2013

    Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան հանրապետության բանկերում գործող դրամական փոխանցումների միջազգային համակարգերով 2012 թվականի չորրորդ եռամսյակում ավելացել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմար 20 տոկոսով` մինչև 166.7 մլրդ դրամ, ասվում է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» 2012 թվականի չորրորդ եռամսյակի համարում։

    ԱԽՏ բորսաները բացվել են առավելապես նվազմամբ Եվրոպայի համար մտավախությունների ֆոնին

    Tuesday, March 26th, 2013

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ մարտի 26-ի, առուվաճառքները բացվել են հիմնականում նվազման ֆոնին, քանի որ Կիպրոսի բանկային հատվածի վերակազմավորման ծրագիրը կարող է վտանգել Եվրոպայի այլ երկրների բանկային դեպոզիտների անվտանգությանը, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

    Կիպրոսի բոլոր բանկերը կվերսկսեն աշխատանքը հինգշաբթի

    Tuesday, March 26th, 2013

    Կիպրոսի` առանց բացառության բոլոր բանկերը կբացվեն հինգշաբթի` մարտի 28–ին, երեքշաբթի գիշերը հայտնեց Ասոշիեյթեդ Փրես գործակալությունը` հղում անելով Կիպրոսի Կենտրոնական բանկին։

    Կոնվերս բանկի պլաստիկ քարտերի թիվը 2012թ.–ին գերազանցել է 100 հազարը` ավելանալով 90%–ով

    Monday, March 25th, 2013

    Կոնվերսբանկի կողմից 2012 թվականին հաճախորդներին տրամադրած պլաստիկ քարտերի թիվը 2011 թվականի համեմատ աճել է 90 տոկոսով` կազմելով ավելի քան 100 հազար քարտ։

    Հայաստանում մարտի 25–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 418,01 դրամ է կազմել

    Monday, March 25th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 25–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 418,01 դրամ է կազմել։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 25–ին 418,15 դրամ է կազմել

    Monday, March 25th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 25–ին, մարտի 22–ի համեմատ, աճել է 0,06 կետով և կազմել է 418,15 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Moody’s. «Եվրագոտու երկրների վարկանիշները ճնշման տակ են»

    Monday, March 25th, 2013

    Կիպրոսում ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն կունենա եվրագոտու բոլոր երկրների վարկանիշների համար։ Այդ մասին հաղորդում է Moody’s Investors Service վարկանշային գործակալությունը։ Գործակալությունում չեն բացառում Կիպրոսի դեֆոլտի, ինչպես նաև եվրագոտուց դուրս գալու հավանականությունը, հաղորդում է Вести.ru–ն։