Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

02.09.2013 17:00
Հայաստանի ԿԲ–ն  500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52019146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 70 մլն 450 հազ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 10 մլն 450 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն  դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 457 495 024 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1887 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2941 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև