01.11.2013 12:27
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առուվաճառքը բացել են Ճապոնիայի իշխանությունների կողմից դրամային քաղաքականության շարունակման հետ կապված ներդրողների լավատեսության ֆոնին ցուցիչների արձանագրված աճով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0.52 տոկոսով`հասնելով 14403,07 կետի։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0.43 տոկոսով և կազմել է 2038,75 կետ։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առքուվաճառքի առաջին րոպեներին գտնվում է «կարմիր գոտում» և կազմում է 5412,40 կետ։
Ճապոնիայի բանկը հինգշաբթի նիստի արդյունքներով հաստատել է փողի բազայի ավելացման համար կուրսը տարեկան 60-70 տրիլիոն իենի (մոտ 600-700 միլիարդ դոլար) չափով պահելու մտադրությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: