Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի սեպտեմբերին 4,74% է կազմել

14.11.2013 13:38
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի սեպտեմբերին 4,74% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի սեպտեմբերին կազմել է 4,74 տոկոս, ինչը 6,5 տ.կ.–ով պակաս է 2013 թվականի օգոստոսի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը սեպտեմբերին բաժին է ընկել սպառողական վարկերին`1,14%։Առևտրի ոլորտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է շուրջ 0,97%, շինարարության ոլորտում` շուրջ 0,97%, մշակող արդյունաբերությունում` 0,60%։

Միաժամանակ, հիփոթեքային վարկավորման ոլորտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 0,38 տոկոս, հանրային սննդի ոլորտում`0,23 տոկոս, գյուղատնտեսությունում` 0,19 տոկոս, այլ ոլորտներում` 0,15 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2013 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է մոտ 2718,2 մլրդ դրամ։

2013 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 405,39 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև