Հայաստանի ընդհանուր պետական պարտքը նոյեմբերի վերջին կազմել է մոտ 4,5 մլրդ դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 0,24 տոկոսով

14.01.2014 17:05
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը նոյեմբերի վերջին կազմել է մոտ 4,5 մլրդ դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 0,24 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառն պետական պարտքը 2013 թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 552,8 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 0,24 տոկոսով կամ 11,3 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ երկրի համախառն պետպարտքը, տարեսկզբի համեմատ, աճել է 4,1 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազել է 0,45 տոկոսով կամ 17,75 մլն դոլարով` նոյեմբերի վերջին կազմելով 3 869,1 մլն դոլար։

Արտաքին պարտքի մոտ 3 322,7 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարության պարտքին, որը կրճատվել է 0,15 տոկոսով կամ 5,1 մլն դոլարով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 546 մլն դոլարը բաժին է ընկնում է ՀՀ ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշը նվազել է ամսվա ընթացքում 2,25 տոկոսով։

Ներքին պարտքը նոյեմբերի վերջին կազմել է 683,6 մլն դոլար` հոկտեմբերի համեմատ աճելով 0,9 տոկոսով կամ 6,4 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 673 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերին, 8 մլն դոլարը` ռեզիդենտների առևտրային վարկերին և 2,48 մլն դոլարը` ներքին երաշխիքներին։ ($1 – 407,58 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև