Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները նոյեմբերին կազմել են 682,8 մլն դոլար

17.01.2014 13:24
Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները նոյեմբերին կազմել են 682,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի նոյեմբերին կազմել են 682,8 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 6,6 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի նոյեմբերի ամենամսյա տեղեկատուում։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտաքին պարտքի առավելագույն մասն են կազմում ԱՄՀ վարկերը` մոտ 59,1 տոկոս կամ 403,6 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 13 տոկոսով։

SDR–ի պարտավորությունները նոյեմբերի վերջին կազմել են 135,1 մլն դոլար 2012 թվականի վերջի 135,2 մլն դոլարի դիմաց։

Այլ վարկերը տարեսկզբից աճել են 8,9 տոկոսով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 143,6 մլն դոլար, իսկ Հայաստանի ԿԲ արտաքին այլ պարտավորությունները կազմել են 400 հազար դոլար (աճը`33,3% )։ ($1-406,25 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև