Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2014
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for June, 2014

    Աբե. գնանկումը մնացել է անցյալում

    Wednesday, June 25th, 2014

    Գնանկումը, որը խժռում էր Ճապոնիայի տնտեսությունը վերջին 15 տարում և արգելակում էր աճը, մնացել է անցյալում, և դրա վերսկսումը կկանխվի պետական միջոցառումների շնորհիվ` ուղղված բիզնեսի աջակցությանը, հայտարարեց Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, գրում է vestifinance.ru-ն։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 24–ին նվազել է 0.15%–ով և 1 դոլարի դիմաց 407,88 դրամ կազմել

    Tuesday, June 24th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 24–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.15%–ով և 1 դոլարի դիմաց 407,88 դրամ կազմել։

    Հայաստանի ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տ.կ.` սահմանելով 7.%

    Tuesday, June 24th, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

    «Անելիք Բանկը» միացել է «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագծին

    Tuesday, June 24th, 2014

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագծին, որի նպատակն է խթանել Վիքիպեդիայում հայալեզու հոդվածների քանակի ավելացմանը, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից:

    Ռուս միլիոնատերերը կես տրիլիոն դոլար արտերկիր են հանել

    Tuesday, June 24th, 2014

    2013թ.-ին Ռուսաստանում հայտնվել է 33 000 նոր միլիոնատեր, այժմ 213 283 ընտանիք 1 մլն դոլարից ավել կապիտալ ունի: Boston Consulting Group-ը նման տվյալներ է ներկայացրել «Համաշխարհային բարեկեցությունը 2014 թ.-ին» զեկույցում:

    Պուտինը Պետդումա է ուղղել մի նախագիծ, որն արգելում է պետական ծառայողներին հաշիվ ունենալ արտասահմանում

    Tuesday, June 24th, 2014

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որի համաձայն` ազգային անվտանգության և ինքնավարության հարցերի քննարկման մասնակցող պետական ծառայողները չեն կարող հաշիվներ ունենալ արտասահմանյան բանկերում։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է ստորին պալատի կայքում հրապարակված փաստաթղթում։

    Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 5,6 մլն դոլար է գնել

    Monday, June 23rd, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիայում 5,6 մլն դոլար է գնել` մեկ դոլարի դիմաց 409,99 միջին կշռված փոխարժեքով, նշված է կարգավորիչի կայքում։

    Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–մայիսին կազմել է 4,1 մլրդ դոլար

    Monday, June 23rd, 2014

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–մայիսին 4 080,9 մլն դրամի 21 564 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 5,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

    ՀԲ-ն Հայաստանին 32,67 մլն դոլար կհատկացնի գյուղատնտեսության ֆինանսավորման երկրորդ ծրագրի շրջանակներում

    Monday, June 23rd, 2014

    Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 32.67 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC Project) երկրորդ ծրագրին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀԲ-ի մամուլի ծառայությունից:

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 11,25 մլն դոլար

    Monday, June 23rd, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի հունիսի 16-20–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 11,25 մլն դոլար` հունիսի 9-13–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 9,65 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։