Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2014
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for June, 2014

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ $96,35 մլն

    Monday, June 23rd, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ $96,35 մլն.` 1 դոլարի դիմաց 410,19 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ խաղարկության հաղթողներին հանձնեց եվրոպական 5 քաղաքների ուղեգրերի հավաստագրերը

    Friday, June 20th, 2014

    ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում ուրբաթ տեղի ունեցավ բանկի կողմից մարտի 1-ին հայտարարված խաղարկության հաղթողներին դեպի եվրոպական 5 քաղաքաներ Նեապոլ, Նիցցա, Լոնդոն, Բարսելոնա և Աթենք, ուղեգրերի հավաստագրերի հանձման արարողությունը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

    Հայկական դրամն ամրապնդվել է տարեսկզբի արժեզրկումից հետո

    Friday, June 20th, 2014

    Հայկական դրամն ամրապնդվել է տարեսկզբի արժեզրկումից հետո։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 20–ին նվազել է 0.15%–ով և 1 դոլարի դիմաց 409.07 դրամ կազմել

    Friday, June 20th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 20–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.15 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 409.07 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0.36 կետով և 1 դոլարի դիմաց 409.54 դրամ կազմել

    Friday, June 20th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հունիսի 20-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.36 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 409.54 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

    Լոնդոնում ոսկու գինը հասել է երկու ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին` գերազանցելով ունցիայի դիմաց 1300 դոլարի շեմը

    Friday, June 20th, 2014

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր հասել է ավելի քան երկու ամսվա առավելագույն ցուցանիշի` գերազանցելով ունցիայի դիմաց 1300 դոլարի շեմը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1310,00 դոլար/ունցիա։ Սա 2014 թ.–ի ապրիլի 15–ից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՌԲԿ–ն։

    Հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գնաճը կազմել է 4,4%

    Friday, June 20th, 2014

    Գնաճը Հայաստանում 2014 թվականի հունվար–մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,4 տոկոս։ Այսպիսի տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն «ԱՌԿԱ» գործակալությանը։

    Ուկրաինան վարկատուների հետ քննարկում է պարտքերի վերակազմավորումը

    Friday, June 20th, 2014

    Ուկրաինային կառավարությունը ոչ պաշտոնական բանակցություններ է անցկացրել մասնավոր ներդրողների հետ` սեփական պարտատոմսերով պարտքերի վերակազմավորման հնարավորության ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Institute of International Finance միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը, գրում է Փրայմը` հղում անելով The Wall Street Journal–ին։

    ԵՄ–ի և ԱՄՀ–ի` Ուկրաինային տրվող աջակցությունը 2014թ.–ին 1.61 մլրդ եվրո կկազմի

    Friday, June 20th, 2014

    Եվրոպական միությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական օգնությունը 2014 թվականին կկազմի 1.61 մլրդ եվրո, ասվում է Ուկրաինայի և ԵՄ–ի ասոցացման համաձայնագրի իրագործման «ճանապարհային քարտեզի» նախագծում, որը հրապարակել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հաղորդում է Փրայմը։

    Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանցու և 11 ռուսական ընկերության նկատմամբ

    Thursday, June 19th, 2014

    Ավստրալիան պատժամիջոցներ է ներդրել 50 ռուսաստանցիների և 11 ռուսական կազմակերպությունների նկատմամբ «Ուկրաինայի ինքնաիշխանության և տարածքային ամբողջականության խախտման» համար: Այս մասին, ինչպես գրում է Փրայմը, նշվում է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոփի կայքում հրապարակված հայտարարության մեջ: