Մինչև 2016թ.–ի հունվարի 1–ը ՌԴ ԿԲ–ն կնվազեցնի վերաֆինանսավորման դրույքաչափը` հասցնելով առանցքային մակարդակի

17.09.2013 14:22
Մինչև 2016թ.–ի հունվարի 1–ը ՌԴ ԿԲ–ն կնվազեցնի վերաֆինանսավորման դրույքաչափը` հասցնելով առանցքային մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը նախատեսում է մինչև 2016թ.–ի հունվարի 1–ը նվազեցնել վերաֆինանսավորման դրույքը` հասցնելով առանցքային դրույքի մակարդակի։ Ինչպես տեղեկացնում է Банки.ру–ն, այդ մասին ասվում է տնօրենների խորհրդի հերթական նիստից հետո հրապարակված ՌԴ ԿԲ հաղորդագրության մեջ։ Մինչև նշված ամսաթիվը վերաֆինանսավորման դրույքը երկրորդական նշանակություն կունենա։

Ուրբաթ կարգավորիչը որոշում է կայացրել վերաֆինանսվորման դրույքը թողնել 8,25 տոկոսի մակարդակում։ ԿԲ–ն այս ցուցիչը վերջին անգամ փոխել է անցյալ տարվա սեպտեմբերին։

ԿԲ–ն տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 16–ից սկսած` տոկոսային քաղաքականության նոր գործիք է կիրառում` ոչ շուկայական ակտիվներով ապահովված վարկերի տրամադրման աճուրդ` եռամսյա ժամկետով, լողացող տոկոսադրույքով։ Եռամսյա աճուրդների համար առանցքային դրույքի մակարդակի նվազագույն սփրեդը սահմանվում է 0,25 տ.կ.։ Առաջին նման աճուրդը նախատեսված է հոկտեմբերի 14–ին, դրա սահմանափակումը կկազմի 500 մլրդ ռուբլի։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև