ՎՏԲ–Հայաստան Բանկը Երևանում վերագործարկել է վերանորոգված «Թիվ 2» մասնաճյուղը

22.11.2013 17:39
ՎՏԲ–Հայաստան Բանկը Երևանում վերագործարկել է վերանորոգված «Թիվ 2» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Թիվ 2» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

ՎՏԲ–Հայաստան Բանկի «Թիվ 2» մասնաճյուղը գտնվում է Կոմիտասի 41/74 հասցեում:
«Թիվ 2» մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը` ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի, Բանկի դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, Բանկի հաճախորդներ, Երևանի քաղաքային վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք:

Ըստ Գուսևի`Բանկն ավարտում է իր մասնաճյուղային ցանցի վերանորոգման ծրագիրը։
«Այս երկու տարվա ընթացքում մենք վերանորոգել ու բարեկարգել ենք Բանկի գրեթե բոլոր մասնաճյուղերը, և հաճախորդները կարող են օգտվել բոլոր բանկային ծառայություններից Հայաստանի ցանկացած կետում և ստանալ բարձր չափանիշներին համապատասխան սպասարկում:

Մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի ավարտից հետո մենք նախատեսում ենք ավելացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի թիվը Երևանում ու շրջաններում»,– ասել է նա։

«Թիվ 2»–ը ՎՏԲ–Հայաստան Բանկի 57–րդ վերանորոգված և նորացված մասնաճյուղն է դարձել։
Աղասյանն իր հերթին շնորհավորել է ներկաներին` Բանկային աշխատողի օրվա և հայկական դրամի 20–ամյակի կապակցությամբ։

ԿԲ խորհրդի անդամն ընդգծել է, որ ՎՏԲ–Հայաստան Բանկն այսօրվա դրությամբ հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է իր ակտիվներով և պարտավորություններով։

Մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների սպասարկման առանձին գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0– -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև