Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2011
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for December, 2011

    «Անելիք» համակարգով դրամական փոխանցումների թիվը 11 ամիսների ընթացքում աճել է 50%՝ գերազանցելով 1,4 մլն-ը

    Thursday, December 22nd, 2011

    «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով 2011 թվականի 11 ամիսների ընթացքում փոխանցումների քանակը ավելի քան 50%-ով աճել է 2010 թվականի նույն ժամանակաշրջանում կատարված փոխանցումների քանակի համեմատ՝ կազմելով 1,405,088, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Անելիք Բանկից:

    Հայէկոնոմբանկն ու ՎԶԵԲ-ը Հայաստանում ՓՄԲ-ի հատվածի վարկավորման գծով 6 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել

    Thursday, December 22nd, 2011

    «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հինգշաբթի 6.0 մլն. ԱՄՆ դոլարի 5 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր են ստորագրել, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:

    ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջատարն է Հայաստանում «Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ» համակարգով վճարված փոխանցումների ցուցանիշով

    Thursday, December 22nd, 2011

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արժանացել է հավաստագրի «Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ» որպես այդ համակարգով վճարված փոխանցումների ծավալով առաջատար Բանկ ՀՀ-ում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

    «Ամերիա» խումբը կոչ է անում միասնաբար օգնել կյանքի համար պայքարող մանուկներին

    Thursday, December 22nd, 2011

    «Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ին կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:

    ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները

    Thursday, December 22nd, 2011

    Ամանորի նախօրեին ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական նվերը մատուցեց ավանդատուներին՝ բարձրացնելով բանկում գործող բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները:

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է Հայ-Կանադական Առևտրի Պալատի բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամի կոչում

    Thursday, December 22nd, 2011

    2011 թվականի դեկտեմբերին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ը Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի հավաստագրի է արժանացել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:
    Հավաստագրի հանձնման արարողության ժամանակ Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի նախագահ պարոն Ազատ Վարդանյանը նշեց, որ ավելի քան 1 տարի է, ինչ «Անելիք Բանկը» անդամակցում է Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատին (2010 թվականի հոկտեմբերի 15-ից), որի հիմնական նպատակն է գործարար կայուն կապեր հաստատել Հայաստանի և Կանադայի գործարարների միջև:

    Մետաղների շուկա. Դրագիի մեկնաբանությունները վատթարացրեցին ոսկու դիրքերը

    Wednesday, December 21st, 2011

    Առևտրային շաբաթվա առաջին օրը՝ դեկտեմբերի 19-ին, ոսկու արժեքն անկում ապրեց՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1583,16 ԱՄՆ դոլարի, որը ոսկու այդ օրվա նվազագույն ցուցանիշն էր:

    Հայկական բանկերը նոյեմբերին միջինը 12,7% հիփոթեքային վարկեր են հատկացրել՝ անցած տարվա 13,2% դիմաց

    Wednesday, December 21st, 2011

    Մեկ տարվա ընթացքում Հայաստանի հիփոթեքային վարկերն առավել հասանելի են դարձել: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, 2011թ.-ի նոյեմբերին դրամական և արտարժութային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է տարեկան 12,8 տոկոս և 12,6 տոկոս՝ 2010թ.-ի նոյեմբերի 13,1 տոկոսի և 13,4 տոկոսի փոխարեն:

    Գանձապետական պարտատոմսերում Հայաստանի առևտրային բանկերի ներդրումներն ավելացել են 1%-ով՝ հասնելով 160,3 մլրդ դրամի

    Wednesday, December 21st, 2011

    Գանձապետական պարտատոմսերում հայկական առևտրային բանկերի ներդրումներն այս տարվա հոկտեմբերին ավելացել են 1 տոկոսով և հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 160,3 մլրդ դրամ:

    Հայաստանում նոյեմբեր ամսին 4,8% չափով գնաճ է գրանցվել

    Wednesday, December 21st, 2011

    Հայաստանում ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին 4,8 տոկոսի մակարդակով գնաճ է գրանցվել՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյաներ է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: