Լոնդոնում ոսկու գինն այսօր չի փոխվել

03.09.2013 17:54
Լոնդոնում ոսկու գինն այսօր չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր չի փոխվել, այն բանից հետո, երբ նախօրեին այն նվազել է մինչև իր շաբաթական նվազագույնը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1391,25 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 23–ից ի վեր, գրում է  РБК–ն։

Ոսկին Լոնդոնում այսօր տատանվում է արագ շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1373,6-1399,0  դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1391,7 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 2   սեպտեմբերի – 1391,25 (AM Fix), 1392,25 (PM Fix);
- 30 օգոստոսի –  1392,75 (AM Fix), 1394,75 (PM Fix),
- 29 օգոստոսի – 1406,25 (AM Fix), 1407,75 (PM Fix),
- 28 օգոստոսի – 1425,50 (AM Fix), 1419,50 (PM Fix),
- 27 օգոստոսի – 1411,00 (AM Fix), 1419,25 (PM Fix):

Նախորդ երեք հաշվետու օրերի ընթացքում (սեպտեմբերի 2–ին, օգոստոսի 30–ին և 29–ին) AM Fixing–ի գինը նվազեց 34,25 դոլ./ունցիայով (-2,4%)։Ոսկու գնումների նկատմամբ հետաքրքրությունը թուլացավ, այն բանից հետո, երբ 2013թ.–ի օգոստոսի 28–ին Լոնդոնյան շուկայում AM Fixing–ի գինը 3,5 ամսում հասավ իր առավելագույնին` 1425,50 դոլ./ունցիա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև