ԱԽՏ բորսաները բացվել են անկմամբ` Սիրիային ԱՄՆ-ի հնարավոր հարվածի ֆոնին

04.09.2013 11:59
ԱԽՏ բորսաները բացվել են անկմամբ` Սիրիային ԱՄՆ-ի հնարավոր հարվածի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի` սեպտեմբերի 4-ին, առուվաճառքները սկսել են նվազմամբ` Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների հարցի անորոշության ֆոնի ներքո, վկայում են վաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0,75 տոկոսով՝ մինչև 13874,08 կետ: Հարավկորեական KOSPI-ն նվազել է 0,39 տոկոսով՝ հասնելով 1926,17 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ը նվազել է 0,77 տոկոսով՝ հասնելով 5156,30 կետի։

Երեքշաբթի ԱՄՆ-ում տեղի է ունեցել Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նիստը: Վերջին տվյալների համաձայն` օրենսդիրները համաձայնության են եկել Սիրիայի հարցով բանաձևի հարցի շուրջ և առաջարկում են սահմանափակել ռազմական գործողությունները 60 օրով: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, սենատորների կողմից առաջարկված բանաձևի նախագծով արգելվում են վերգետնյա գործողությունները:

Ինչպես ակնկալվում է, հանձնաժողովը բանաձևի հարցով կքվեարկի չորեքշաբթի, իսկ սենատի և ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմը կսկսի քննարկումը սեպտեմբերի 9-ին ոչ շուտ:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև