Ինտերնետ միջավայրում վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը հուլիսին աճել է 5.8%–ով և կազմել 2.2 մլրդ դրամ

10.09.2013 13:51
Ինտերնետ միջավայրում վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը հուլիսին աճել է 5.8%–ով և կազմել 2.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը  հուլիսի վերջին կազմել է 2.19 մլրդ դրամ` հունիսի համեմատ ավելանալով 5.8 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի հուլիսի տեղեկագրում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 107912` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 7.9 տոկոսով։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով գործարքների ընդհանուր ծավալը սպասարկման բոլոր տեսակներով Հայաստանի տարածքում կազմել է 105,4 մլրդ դրամ (աճը` 18.3%), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1894746  (աճը` 11%)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի հուլիսի վերջին կազմել է 84.5 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1570582։

POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 18.6 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 188102  ($1–ը` 411.50 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև