ԱԽՏ բորսաներում հիմնականում նվազում է գրանցվել

14.01.2014 11:25
ԱԽՏ բորսաներում հիմնականում նվազում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Բորսաների առուվաճառքների տվյալները վկայում են, որ ճապոնական իենի փոխարժեքի աճի ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները հունվարի 14-ին հիմնականում աճ են գրանցել, հայտնում է Փրայմը։

Ճապոնական Nikkei Stock Average 225–ը նվազել է 2,50 տոկոսով` մինչև 15513,91 կետ, TOPIX – աճել է 0,35%–ով` մինչև 1283,87 կետ։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,39 տոկոսով և կազմել է 1956,44 կետ։ Ավստրալիական S&P/ASX200–ը նվազել է և հասել  5241,9 կետի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև