Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for December, 2012

    ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 25-ին 4 մլրդ դրամ գումարի չափով միջնաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

    Tuesday, December 25th, 2012

    Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ին 4 մլրդ դրամ գումարի չափով միջնաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել։

    ԱՄՆ բյուջեի շուրջ առկա տարաձայնությունների ֆոնին ԱԽՏ բորսաները աճ են ցուցադրել

    Tuesday, December 25th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ դեկտեմբերի 25–ի առուվաճառքները բացել են 0.07-1.38 տոկոսի սահմաններում` ԱՄՆ–ի բյուջետային և հարկային հարցերով քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների լուծման սպասումների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը:

    Գազպրոմբանկը 500 մլն ծավալով վարկ կստանա Ճապոնիայից

    Tuesday, December 25th, 2012

    Գազպրոմբանկն ու Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը (The Japan Bank for International Cooperation, JBIC) շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն ռուսական վարկային կազմակերպությանը 500 մլն դոլարի չափով վարկ կտրամադրվի, ասվում է Գազպրոմբանկի հաղորդագրության մեջ, գրում է РБК–ն։

    Հայաստանի պետական պարտքը տարվա արդյունքներով 4.37 մլրդ դոլար կկազմի

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի պետական պարտքը 2012 թվականի արդյունքներով կկազմի 4 մլրդ 374.9 մլն դոլար, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 24–ին 404,19 դրամ է կազմել

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը դեկտեմբերի 24-ի արդյունքներով դեկտեմբերի 21-ի ցուցանիշի համեմատ նվազել է 0,56 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,19 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ոսկու գինը նվազել է

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

    ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 24-ին 1,5 մլրդ դրամ գումարի չափով կարճաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 24-ին 1,5 մլրդ դրամ գումարի չափով կարճաժամկետ է տեղաբաշխել ՊԳՊ։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $19,3 մլն է կազմել

    Monday, December 24th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-21–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը աճել է 35,3տոկոսով և կազմել ավելի քան 19,3 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Մետաղների շուկա. ներդրողները հիասթափված են ԱՄՆ–ում բանակցությունների անմխիթար արդյունքներից

    Monday, December 24th, 2012

    Նախորդ շաբաթը չարդարացրեց շուկայի մասնակիցների սպասումները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվների գնանշումները, այդ թվում` ոսկու, լուրջ կորուստներ կրեցին զգույշ առքուվաճառքի պայմաններում` ԱՄՆ–ի «բյուջետային ճեղքվածքի» առումով պահպանվող մտավախությունների ֆոնին։ Այդ պատճառով դեղին մետաղի գինը նվազեց` դառնալով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1635,17 ԱՄՆ դոլար, որն ավելի քան չորս ամսվա համեմատ ռեկորդային ցածր է։

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,7 մլն

    Monday, December 24th, 2012

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,7 մլն՝ մեկ դոլարի դիմաց 405,69 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: