Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերով գործարքների ծավալն արտերկրում 2013թ.–ի հուլիսին ավելացել է 36,5%–ով` մինչև 6,4 մլրդ դրամ

09.09.2013 17:01
Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերով գործարքների ծավալն արտերկրում 2013թ.–ի հուլիսին ավելացել է 36,5%–ով` մինչև 6,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով գործարքների համախառն ծավալն արտերկրում 2013 թվականի հուլիսին մեկ ամսում ավելացել է 36,5 տոկոսով և կազմել է 6,4 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ապրիլյան տեղեկագրում։

Գործարքների թիվը կազմել է 110000 (մեկ ամսվա ընթացքում աճը` 23,9%)։

Միաժամանակ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 4,4 մլրդ դրամ (44,7% աճ)։

Հանրապետության սահմաններից դուրս պլաստիկ քարտերով կանխիկացումների ծավալը մայիսին կազմել է 1,9 մլրդ դրամ (20,9% աճ)։

Այս տարվա հուլիսի դրությամբ հաճախորդների պլաստիկ քարտերի տրամադրումը և սպասարկումն իրականացրել է Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ Միաժամանակ, 19 առևտրային բանկեր ArCa միասնական վճարային համակարգի մասնակիցներ են հանդիսանում։ -0-($1 – 412,14 դրամ է ) —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև