Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ջ. Իելենը ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուն է

19.09.2013 11:00
 Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ջ. Իելենը ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուն է

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի  փոխնախագահ Ջանեթ Իելենը կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու գլխավոր թեկնածուն է։

Այս մասին Reuters գործակալությանը տեղեկացրել է Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը։ Աղբյուրը հրաժարվել է տեղեկացնել, թե երբ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարելու իր թեկնածուի անունը, հաղորդում է РБК–ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Լորենս Սամերսը տեղեկացրել էր, որ հրաժարվում է ԴՊՀ ղեկավարի պաշտոնում առաջադրվելուց։ Մինչ այդ նա քննադատության էր ենթարկվել Դեմոկրատական կուսակցության մի մասի կողմից` տնտեսական հայացքների համար (Լամերսը կողմ է շուկաների կարգավորման նվազեցմանը)։ Բացի այդ, քննադատության էր ենթարկվել նրա այն արտահայտությունը, թե կանայք մաթեմատիկայից և բնական գիտություններից ավելի վատ են հասկանում, քան տղամարդիկ։

ԴՊՀ ներկա ղեկավար Բեն Բերնանկեն կլքի պաշտոնը 2014թ.–ի հունվարի 31–ին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև