Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-օգոստոսին ավելացել է 18,3%–ով` կազմելով 6,8 մլրդ դրամ

23.09.2013 13:25
Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-օգոստոսին ավելացել է 18,3%–ով` կազմելով 6,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–օգոստոս ամիսներին ԱՊՊԱ-ի 34898 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 6,8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18,3 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում 2013թ.–ի հունվար–օգոստոս ամիսների տվյալներով` ապահովագրվել է ավելի քան 383,9 հազար տրանսպորտային միջոց (5,2% աճ), փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է 34660 (աճ` 24 %), միաժամանակ 361 դեպքի հայտեր չեն բավարարվել։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 87,8 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում (անկում` 50,3%) ։
Ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի յոթ ամիսների ընթացքում  կազմել է շուրջ 11,5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1,8 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-ը` 406,71 դրամ) —-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև