Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October, 2013

    ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ներկայացնում է պատճառները, որոնց համաձայն Հայաստանի դիրքը նվազել է Doing Business-2014 ամենամյա վարկանիշում

    Tuesday, October 29th, 2013

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ բացատրեց այն պատճառները, որոնց համաձայն Հայաստանի դիրքը նվազել է Doing Business-2014 ամենամյա վարկանիշում։

    Մոսկովյան բորսան 2013 թ.–ի նոյեմբերի 11–ից տրանսպորտի ցուցիչի հաշվարկ է սկսում

    Tuesday, October 29th, 2013

    Մոսկովյան բորսան 2013թ.–ի նոյեմբերի 11–ից տրանսպորտի ճյուղային ցուցիչի հաշվարկ է սկսում։ Այդ մասին ասվում է բորսայի հաղորդագրության մեջ։

    Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը

    Tuesday, October 29th, 2013

    Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը։

    Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ երրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ 2013 թվականի երրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում։

    Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2013 թ.–ին կկազմի ՀՆԱ–ի 1.8%–ը. Ջավադյան

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կկազմի 1.8 տոկոս, ինչը չնչին գերազանցում է նախորդ տարվա 1.5–տոկոսանոց ցուցանիշը, խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 28–ին մեկ դոլարի դիմաց կազմել է 405,75 դրամ

    Monday, October 28th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 28–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 405,75 դրամ։

    Ոսկու գինը Հայաստանում աճել է 3%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15980.35 դրամ

    Monday, October 28th, 2013

    Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 467.28 դրամով` հոկտեմբերի 28–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15980.35 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 28–ին 405,76 դրամ է կազմել

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 28-ի արդյունքներով, հոկտեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,76 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ–ի 30-35%–ը. Ֆինանսների նախարար

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի տնտեսության ստվերը կազմում է ՀՆԱ–ի 30-35 տոկոսը, հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` պարզաբանելով, որ որոշ գնահատականների համաձայն` դրա մասնաբաժինը հասնում է անգամ ՀՆԱ–ի 40 տոկոսի։

    Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, October 28th, 2013

    Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13271141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: