ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հուլիսի վերջին ավելացել է 1,1%-ով՝ կազմելով ավելի քան 1 420,9 մլրդ դրամ

09.09.2013 13:47
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հուլիսի վերջին ավելացել է 1,1%-ով՝ կազմելով ավելի քան 1 420,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հուլիսի վերջին, ապրիլի համեմատ, ավելացել է  1,1 տոկոսով և կազմել ավելի քան 1 420,9 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:

Միաժամանակ ռեզիդենտների ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 035,1 մլրդ դրամ (մեկ ամսում` 1,5% աճ), իսկ ոչ ռեզիդենտների` 368,1 մլրդ դրամ (8,1% անկում)։

Տվյալների համաձայն, ռեզիդենտներին դրամով տրամադրված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հուլիսին, 2013թ.-ի հունիսի համեմատ, աճել է 1,5%– ով և կազմել շուրջ 381,6 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով տրամադրված ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 1,6 տոկոսով և կազմել են ավելի քան 653,5 մլրդ դրամ:
2013թ.-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 412,14 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև