Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September, 2013

    «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի մրցանակների վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 27-ին

    Thursday, September 26th, 2013

    «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի մրցանակների վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 27-ին Երևանում, հայտնում են ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից։

    Fitch–ը հաստատել է Զարգացման եվրասիական բանկի վարկանիշը BBB մակարդակում, կանխատեսումը` «կայուն»

    Thursday, September 26th, 2013

    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) արտարժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ (ԷԴՎ) վարկանիշները BBB մակարդակում, կանխատեսումը` «կայուն», ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Կարճաժամկետ ԷԴՎ–ները հաստատվել են F-2 մակարդակում։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 25–ին 405,86 դրամ է կազմել

    Wednesday, September 25th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 25–ի արդյունքներով, սեպտեմբերի 24–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,11 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,86 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 25–ին 407 դրամ է կազմել

    Wednesday, September 25th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 25–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 407 դրամ է կազմել:

    ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս Կանը կգլխավորի լյուքսեմբուրգյան ֆինասնական ընկերությունը. գործակալություն

    Wednesday, September 25th, 2013

    ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանն ընդունել է Anatevka ֆինանսական ընկերությունը գլխավորելու առաջարկը, չորեքշաբթի հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը։

    Լոնդոնում ոսկու գինը փոքր–ինչ աճել է և վերականգնել մեկ դոլարի դիմաց ավելի քան 1320 ունցիա արժեքը

    Wednesday, September 25th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը սեպտեմբերի 25–ին փոքր–ինչ աճել է և գրանցվել 1320 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է 0,3 տոկոսով և պաշտոնապես կազմել 1320,25 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

    Համաշխարհային բանկ. «2013թ.–ին ՌԴ ԿԲ–ն կտեղավորվի 5–6%–անոց գնաճի նպատակային միջակայքում»

    Wednesday, September 25th, 2013

    Համաշխարհային բանկն ակնկալում է, որ Ռուսաստանի բանկը հավանաբար կտեղավորվի 5–6 տոկոսանոց գնաճի նպատակային միջակայքում, որը սահմանվել է 2013թ.–ի վերջին։ Այս մասին ասվում է ՌԴ սոցիալ–տնտեսական զարգացման մասին զեկույցում, հաղորդում է РБК–ն։

    Ներդրումային ծառայություններ տրամադրող ընկերությունների շրջանառության ծավալն օգոստոսին կազմել է 47,1 մլրդ դրամ

    Wednesday, September 25th, 2013

    Ներդրումային ծառայություններ տրամադրող ընկերությունների շրջանառության ծավալը 2013 թ.–ի օգոստոսին կազմել է 47,1 մլրդ դրամ` հուլիսի համեմատ նվազելով 37 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

    ԱԽՏ–ի բորսաները բացվել են տարբեր ուղղություններով ԱՄՆ–ի բյուջետային խնդիրների ֆոնին

    Wednesday, September 25th, 2013

    Ասիական–խաղաօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի` սեպտեմբերի 25–ին, առուվաճառքը սկսել են տարբեր ուղղություններով ԱՄՆ բյուջետային խնդիրների և ՊԴԾ–ի հետագա ուղղության շուրջ տիրող անորոշության ֆոնի ներքո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    ՀՀ ԿԲ խորհուրդը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%–ի մակարդակում

    Tuesday, September 24th, 2013

    ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5 տոկոսի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։