Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 27–ին 405,62 դրամ է կազմել

    Friday, September 27th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 27–ի արդյունքներով, սեպտեմբերի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,24 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,62 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Երևանի բնակիչը շահել է «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի գլխավոր մրցանակը` ուղևորություն դեպի Իտալիա

    Friday, September 27th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ուրբաթ ամփոփել են «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի արդյունքները։ Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բակի հաճախորդ Հայկ Մնացականյանը:

    Moody’s -ը Ba2 է գնահատել Հայաստանի տեղաբաշխած եվրապարտատոմսերի վարկանիշը

    Friday, September 27th, 2013

    Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու 6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը:

    Լոնդոնում ոսկու գինը չի կարողացել մնալ դոլարի դիմաց 1330 ունցիայից բարձր մակարդակում

    Friday, September 27th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը չի կարողացել պահպանվել 1330 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,8 տոկոսով և պաշտոնապես կազմել 1321,50 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

    Հայաստանի առաջին եվրապարտատոմսերը թույլ կտան զարգացնել երկրի մասնավոր հատվածը. ֆինանսների նախարար

    Friday, September 27th, 2013

    Հայաստանի առաջին եվրապարտատոմսերը թույլ կտան խոշոր ներդրումներ կատարել երկրի մասնավոր հատվածում, ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

    ԱԽՏ բորսաները դրական են բացվել ամերիկյան ցուցիչների աճի ֆոնին

    Friday, September 27th, 2013

    Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաներն ուրբաթ` սեպտեմբերի 27–ի, առուվաճառքները բացել են աճով` նախօրեին ամերիկյան ֆոնդային ցուցիչների ավելացման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 26–ին կազմել է մեկ դոլարի դիմաց 406.39 դրամ

    Thursday, September 26th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում սեպտեմբերի 26–ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.39 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 26–ին կազմել է 1 դոլարի դիմաց 405,86 դրամ

    Thursday, September 26th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 26–ի արդյունքներով, սեպտեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ անփոփոխ է մնացել և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,86 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Վերջին չորս առևտրային օրերի ընթացքում առաջին անգամ ոսկու գինն այսօր մեկ ունցիայի դիմաց հասել է 1340 դոլարի

    Thursday, September 26th, 2013

    Վերջին չորս առևտրային օրերի ընթացքում առաջին անգամ ոսկին այսօր հասել է մեկ ունցիայի դիմաց 1340 դոլարի։ Ոսկու նման բարձր գնանշում վերջին անգամ արձանագրվել է սեպտեմբերի 20–ին։

    Վնեշէկոնոմբանկի պահպանությանը 500 մլրդ ռուբլու կենսաթոշակային կուտակումներ կհանձնեն

    Thursday, September 26th, 2013

    Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները (ՈՊԿՀ) կարող են Վնեշէկոնոմբանկին հանձնել շուրջ 500 մլրդ ռուբլու չափով կենսաթոշակային նոր կուտակումներ, տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։